Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնել է Հակակոռուպցիոն դատարանը։
Նա մեղադրյալ է կաշառքի գործով։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։