Ընդդիմադիր Նիկոլի ու նորօրյա ընդդիմադիրների տարբերությունները

Ընդդիմադիր Նիկոլի ու նորօրյա ընդդիմադիրների տարբերությունները

Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ գիտակցական կյանքում ներկայացել է որպես ընդդիմադիր՝ կիրառելով բազմաթիվ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք այս կամ այն չափով մոտիվացրել են  ու փողոց հանել մարդկանց: Քաղաքացիների այն խմբերին, որոնց Նիկոլը դուրս է բերել փողոց եղել է ոչ թե ժողովուրդ, այլ ուղղակի մարդկանց խումբ:

Նրա կողմից այսպես ասած ժողովրդական լայն զանգվածներ գնացել են բացառապես 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, որը ի վերջո բերել է իշխանափոխության, այլ ոչ թե՝ հեղափոխության:

2008թ. Նիկոլը մտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերի տակ՝ ցույց է տվել, թե իբր ինքը կարողանում է ամբոխներ կառավարել և հասցնել ցանկալի արդյունքի՝ ազատվել իր պատկերացմամբ Հայաստանը դեպի կործանում տանող իշխանություններից:

Սակայն իրականում նա ապակայունացրել է երկրի ներքաղաքական իրավիճակը և իջեցրել քաղաքական երկխոսության նշաձողը:

Օրեր առաջ ականտես եղանք, երբ քաղաքական քննարկման դաշտում հայտնի դարձավ, որ իջեցվել է արցախյան հիմնահարցի նշաձողը: Այսինքն՝ Նիկոլը այն կենսաբանական մարմնեղենն է, որ մշտապես իր գործունեության ընթացքում «դիտավորյալ» իջեցրել է Հայաստանի վարկանիշը:

Այսօր ընդդիմությունը դուրս է եկել փողոց ու պայքարում է նիկոլիզմի թողած վայրագություններից մնացած փխրուն ունեցվածքը պահպանելու համար, այն է՝ Հայաստանի անվտանգությունը: Ի տարբերություն Նիկոլի Հայաստանի ընդդիմության նոր ղեկավարները քայլում են ժողովրդի առջևից, իսկ ոստիկանության հետ բախումների ժամանակ իրենք իրենց մարմնով ու հեղինակությամբ փորձում են կանխել: Ապրիլի 25-ին տեղի ունեցած քայլերթների ընթացքում տեղի ունեցած գործողությունները դրանց վառ ապացույցներն էին:

«Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար, գեներալ մայոր Արթուր Վանեցյանն առաջինը կանգնեց ոստիկանական ուժերի առջև՝ կանխելով, կամ գուցե իր վրա վերցնելով հնարավոր սադրանքներ: Միաժամանակ իրականացրեց բողոքի ակցիա՝ փակելով փողոցներից մեկը մինչև իր համակիրները միանան իրեն:

Նույն վարքագիծը դրսևորվեց նաև «Հայաստան» դաշինքի քայլերթի ժամանակ: Այնպես, որ Նիկոլը դեռ շատ կփախնի ու կթաքնվի անձրևանոցների հետևում, իսկ վերջում՝ դեռ հնարավոր չէ պարզել, որ երկրում ու ինչպիսի ազգանունով կշարունակի իր ֆիզիոլոգիական կենսակերպը վարել՝ մտքում ունենալով, որ թե՛ այժմյան և թե՛ ապագայի սերունդներն անիծելու են իր անցավորներին ու իր սերունդները:

Շահեն Վարդանյան