Արևմուտքը պետք է հասկանա, որ եկել է Թուրքիայում ռեժիմը փոխելու ժամանակը. Սերժ Թանկյան

Գրեմմի մրցանակակիր System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանին զայրացրել է Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի պահվածքը, ով Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջող ցուցարարներին պատասխանել է թուրքական ազգայնական «գորշ գայլերի» խորհրդանշական մատների նշանով։
Թանկյանն իր էջում հրապարակել է կատարվածի տեսանյութը՝ գրելով. «Եվ սա այն մարդն է, ով գլխավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություննե՞րը։ Մենք գիտենք, որ նրանք միայն ձևացնում են Արևմուտքի համար, որն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է, եթե այդ երկիրը ցանկանում է մնալ ՆԱՏՕ-ի կազմում»։