Դուք ձեր անգործությամբ մեղավոր եք, եթե մենք սխալներ ենք գործում․ Սիմոնյանը՝ ընդդիմության մասին

Դաշնակցության անունը սկի չենք ուզում լսենք, ցավալի է, որ գործընկերները չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, երբ ասում են խամաճիկային պետություն։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Առաջին անգամ է ՀՀ-ն ինքնուրույն գործում, վերջին 30 և ավել տարիների ընթացքում առաջին անգամ է ՀՀ պետություն և պետականության հիմքերը դնում։ Օրհներգը վերցրել ենք իտալացի աղջկանից, մյուսը վերցրել ենք Սովետական միությունից, սահմանը գծել են էսինչները, դուք կնստեք ստեղ, դուք կգողանաք, բանակից ձեր երեխաներին կազատեք, դղյակները կսարքեք, փորերը կմեծացնեք, իսկ եթե թշնամին կհարձակվի մեզ կզանգեք, մենք այդ ժամանակ կմտածենք մեր պետությանը ձեռք կտա՞ մենք ձեզ փրկենք, եթե ձեռք չի տա՝ նորից մանրադրամ կդառնաք։ Մենք պետականություն ենք կերտում, մենք պետականություն ենք ստեղծում, որը դուք չկարողացաք հիմնել և ստեղծել։ Ես ընդդիմությանը չեմ մեղադրում, մենք չենք հասկացել, թե ինչ ա պետականությունը։ Դուք ձեր անգործությամբ մեղավոր եք, եթե մենք, իհարկե, սխալներ ենք գործում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում