Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արմեն Գրիգորյանի փոխարեն անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը կմասնակցի դեսպան Գուրգեն Արսենյանը

Blog Image

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։

«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու
պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել է ԱԽ գրասենյակը։

Նրա փոխարեն կմասնակցի ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, գրել են ԶԼՄ-ները։