Մխիթարյանի թո ւրք թիմակիցն ու գլխավոր մարզիչը մաֆիայի հետ կապի համար որակազրկվել ու տուգանվել են

«Ինտերը» և «Միլանը» տուգանվել են ակումբների, անձնակազմի և ուլտրասների միջև հարաբերությունների վերաբերյալ հետաքննության շրջանակում։
«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին ու կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն մեկ խաղով որակազրկվել են։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թուրք թիմակիցն ու գլխավոր մարզիչը կապի մեջ են եղել մաֆիայի հետ 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի լրացուցիչ տոմսերի բաշխման հարցով։
«Ինտերի» և «Միլանի» միջև հարաբերությունների վերաբերյալ հետաքննություն է սկսվել նոյեմբերին՝ սեպտեմբերի 30-ին մաֆիայի հետ կապերի կասկածանքով մի քանի ուլտրասների ձերբակալություններից հետո։
Ինզագին և Չալհանօղլուն մեկ խաղով որակազրկվել են ու տուգանվել (15,000 եվրո մարզիչն ու 30,000 եվրո կիսապաշտպանը)։