Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավան քաղաքի Պռոշյան փողոցում ոչ բնակելի տնակ է այրվել

Blog Image

Նոյեմբերի 17-ին, ժամը 01:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։22-ին, մարվել՝ 02։28-ին։ Այրվել է փայտե ոչ բնակելի շինությունը (մոտ 40 քմ)։

Send