Արմենիա Ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS»

Արմենիա Ավիաընկերությունը կվերանվանվի «AIR DILIJANS»

Արմենիա Ավիաընկերությունը հայտարարություն է տարածել․

Արմենիա Ավիաընկերության հարգելի ուղևորներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2023 թվականի մարտի 2-ից Արմենիա Ավիաընկերությունը կվերանվանվի AIR DILIJANS:

Իր գոյության ընթացքում (ավելի քան 7 տարի) Արմենիա Ավիաընկերությունը ձեռք է բերել բարի համբավ` անվտանգ թռիչքների և օդանավում սպասարկման գերազանց մակարդակի համար:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գոյություն ունեն համահունչ անվանումներով մի շարք ընկերություններ, Արմենիա Ավիաընկերությունը որոշել է փոխել իր անվանումը` մեր ուղևորներին շփոթմունքից զերծ պահելու համար։ 

Որոշումը կայացվել է մեր ուղևորների շահերից ելնելով, նրանց ժամանակը խնայելու և ավիաընկերության ծառայություններից օգտվելիս հարմարավետություն ապահովելու նպատակով:

Ուշադրություն դարձրեք, որ Ավիաընկերության մնացած վավերապայմանները մնում են նույնը:

«Արմենիա» Ավիաընկերության անվանափոխությունից առաջ ձեռք բերված ավիատոմսերը մնում են ուժի մեջ և փոփոխություններ չեն պահանջում:

Արմենիա ավիաընկերության ավիատոմսեր ունեցող բոլոր ուղևորներին՝ բարի գալուստ «AIR DILIJANS» օդանավ:

Մաղթում ենք Ձեզ Բարի թռիչք: