Եվրահանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը

Եվրամիությունը ստացել է Ուկրաինայի բոլոր պատասխանները՝ կապված այդ երկրի ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի հետ, և դիմումի վերաբերյալ եզրակացություն է պատրաստվում։
Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։
Իր հերթին, Ուկրաինայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ եվրահանձնակատարի հետ քննարկել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։
«Եկել է ժամանակը օրինականորեն ամրագրելու Ուկրաինային ԵՄ ճանապարհին և Եվրոպան դարձնել ավելի ուժեղ, անվտանգ և ավելի բարգավաճ», - գրել է ուկրաինացի նախարարը։