ՀԱՊԿ-ը սառեցնում ենք, իսկ թուրքերին՝ տաքացնում. շուտով այդպիսի հաղորդագրություն կգտնենք. Մկրտչյան
Արհավիրքի պատճառը մեկ մարդ է, չնայած ինքն էլ այս ամբիոնից ասել էր, որ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ինքն է: Այլ բան է, որ ավելի անկեղծ կլիներ այս տեքստը, եթե ասվեր, որ Հայաստանի և Արցախի արհավիրքի պատճառը մեկ մարդ է և այդ մեկ մարդը ինքն է։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Առանձին ողբերգություն է, որ երկրիդ պաշպանական կամ անվտանգային կազմը շփվում է Whatsapp-ով։ Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք Whatsapp-ում կգտնենք՝ Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը հաղորդագրությունը, կամ պայմանավորվենք, որ ՀԱՊԿ սառեցնում ենք, իսկ թուրքերին՝ տաքացնում»,- ասաց Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում