Պուտինն ու Լուկաշենկոն միասին կայցելեն «Վոստոչնի» տիեզերակայան

Պուտինն ու Լուկաշենկոն միասին կայցելեն «Վոստոչնի» տիեզերակայան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 12-ին միասին կայցելեն «Վոստոչնի» տիեզերակայան, այնտեղ բանակցություններ կվարեն, որոնց ավարտին համատեղ ասուլիս կտան: Այս մասին  РИА Новости-ին հայտնել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

«Այո (կայցելեն կայան): Եվ երկկողմ հանդիպում կանցկացնեն»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ղեկավարները բանակցությունների ավարտին համատեղ ասուլիս կտան լրագրողների համար: