Տիգրան Ուրիխանյանը կմասնակցի՞ Երևանի ավագանու ընտրություններին

Տիգրան Ուրիխանյանը կմասնակցի՞ Երևանի ավագանու ընտրություններին

Ամեն ինչ անելու եմ, որ իշխանությունն ու իշխանության թեկնածուն չհաղթեն, կանգնելու եմ այն ուժի կողքին, որն ամեն ինչ անելու է՝ այս իշխանության թեկնածուին տեղ չտալու համար։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։

Նշենք, որ քիչ առաջ Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ նշելով․ «Երևանի քաղաքապետ իշխանությունից չի՛ ընտրվելու։ Իշխանությունը մայրաքաղաքում պարտվելու է»։

MediaHub.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է, արդյո՞ք ինքն իրեն տեսնում է քաղաքապետի դերում։

Ի պատասխան՝ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այս պահին միայն այս արձանագրումը կարող ենք անել, որ ինքը լինելու է այս իշխանության հակառակ բևեռում։

 

Նարե Գնունի