Վրաստանում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են համակարգչային աջակցությամբ «Eternity-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում երեք երկրների զինվորականները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները տարբեր խնդիրներ կկատարեն՝ կազմակերպելու ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։
Միջազգային զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը։