ՔՊ-ականները դե-ֆակտո զինաթափում են Արցախը

ՔՊ-ականները դե-ֆակտո զինաթափում են Արցախը

Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի: Այդ մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը:

Ադրբեջանը հստակ գիտի, թե ինչ է ցանկանում՝հայոց պետականության ոչնչացում և հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումներ: Այդ աղետալի սցենարը կանխելու համար ՔՊ-ականներն ոչինչ չեն անում՝ միայն բարձրացնում են սեփական աշխատավարձերը, պարգևավճարներն ու պայքարում են պետականամետ, ազգային ուժերի՝ ընդդիմության և այլախոհների դեմ:

Հանուն իշխանության պահպանման ՔՊ-ն պատրաստ է գնալ նորանոր զիջումների արտաքին ճակատում՝ ներսում բոլոր պաշտոնները բաշխելով Փաշինյանին հավատարիմ խմբակի անդամների միջև:

Արցախից հայկական զինուժի դուրս բերումից հետո Բաքվի համար ավելի է հեշտացել Արցախի ողջ տարածքի գրավումն ու հայաթափումը՝ Փաշինյանը հավանաբար այսպիսի ապագա էր խոստանում ՀՀ քաղաքացիներին: Այսօր ՔՊ-ականները դե-ֆակտո զինաթափում են Արցախը՝ ՀՀ հպարտ քաղաքացիների լռության և անտարբերության պայմաններում:

Եթե ՀՀ քաղաքացիները շարունակելու են պասիվ դիտորդի քաղաքականությունը, ապա միայն ընդդիմությունն ու ազգային, պետականամետ ուժերը կարող են փրկել Արցախը՝դուրս գալ փողոց և անել ամեն ինչ՝ ՔՊ-ին օր առաջ հեռացնելու համար:

Հայոց պետականությունը ՔՊ-ի օրոք մեծ տեմպերով կործանվում է՝ նախկինների մասին բլեֆները այլևս չեն աշխատում և գործող իշխանությունների հույսը գերտերությունների աջակցությունն է և ոստիկանական ուժերը:

 

Վահրամ Բագրատյան