Մուգ շոկոլադը նվազեցնում է երկու ամենատարածված հիվանդությունների զարգացման ռիսկը

Մուգ շոկոլադը նվազեցնում է երկու ամենատարածված հիվանդությունների զարգացման ռիսկը

Մուգ շոկոլադի կանոնավոր օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել հիպերտոնիայի զարգացման ռիսկը։ Չինաստանի գիտնականները կիսվել են այս եզրակացություններով։

Հետազոտողները մանրակրկիտ վերլուծել են մոտ 65000 մարդու գենետիկական պրոֆիլները: Տվյալները նրանց տրամադրել է Բրիստոլի համալսարանը։

Հետազոտողները ցանկանում էին պարզել, թե ինչպես է մուգ շոկոլադի չափավոր և կանոնավոր օգտագործումն ազդում հիպերտոնիայի ռիսկի վրա, որը կապված է մի շարք հիվանդությունների հետ, այդ թվում՝ արյան մակարդման, սրտի իշեմիկ հիվանդության, սրտի անբավարարության և հիպերտոնիայի, որոնց դեպքում  արյան բարձր ճնշումը  քրոնիկական է։

Հետազոտության վերջնական արդյունքների համաձայն, որոնք հրապարակել է Medicalxpress պորտալը, եթե դուք պարբերաբար մուգ շոկոլադ եք օգտագործում, էական հիպերտոնիայի և թրոմբոէմբոլիայի ռիսկերը զգալիորեն նվազում են։

«Հետազոտողները ենթադրում են, որ իրենց բացահայտումները բավականաչափ ազդեցիկ են, որպեսզի երաշխավորեն մուգ շոկոլադի և դրա բաղադրիչների հետագա ուսումնասիրությունը՝ պարզելու, թե արդյոք դրանք կարող են օգտակար լինել հիպերտոնիայի բուժման համար», - ասվում է հոդվածում:

Ընդգծվում է, որ գիտնականները դեռևս կապ չեն հայտնաբերել նման շոկոլադի օգտագործման և այլ հիվանդությունների միջև։