Լեհ ֆերմերները, ի նշան բողոքի, արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանին անցակետը (տեսանյութ)

Լեհ ֆերմերները արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանին անցակետը:
Նրանք թույլ չեն տալիս ուկրաինական կողմից բեռնատարներին անցնել Մեդիկա-Շեգինի անցակետով, իսկ լեհական կողմից՝ ժամում ընդամենը 5 բեռնատար է անցնում։ Հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով փոխադրողներին։
Երեկ լեհերը արգելափակել էին Ռավա-Ռուսկայա-Գրեբեննոե անցակետը։
Ավելի վաղ, ի նշան հումքի էժան ներկրման դեմ բողոքի, ֆերմերները փետրվարին բազմիցս արգելափակել էին անցակետերը, լեհ ֆերմերները թափում էին ուկրաինական ցորենը բեռնատար վագոններից:
Տեսանյութն այստեղ