Արտակարգ դեպք՝ Եղվարդում, «Lexus»-ը բախվել է ձիու, ապա էլեկտրասյան. Shamshyan

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Լուսինե Թ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, ձին էլ, որը հղի է, վնասվածքներ է ստացել:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվածք ստացած ձին եղել է քուռակի հետ, բարեբախտաբար վերջինը չի տուժել: