Սերբիան նախատեսում է Rafale բազմանպատակային կործանիչներ գնել Ֆրանսիայից

Սերբիան նախատեսում է Rafale բազմանպատակային կործանիչներ գնել Ֆրանսիայից

Սերբիան նախատեսում է Rafale բազմանպատակային կործանիչներ գնել Ֆրանսիայից, ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Մենք բանակցություններ ենք վարել տարվա ընթացքում 12 նոր ինքնաթիռներ գնելու շուրջ, մենք նաեւ քննարկում ենք եւս 12 օգտագործված (արեւմտյան) ինքնաթիռների գնումն այլ երկրից»,- ասել է Վուչիչը Reuters-ին։

Սերբիան եւ Dassault Aviation-ը քննարկել են 12 Dassault Rafale ինքնաթիռներ գնելու հարցը, անցյալ շաբաթ հայտնել էր ֆրանսիական La Tribune շաբաթաթերթը:

2019-ին Սերբիան ֆրանսիական «Միստրալ» զենիթահրթիռային համակարգեր էր գնել, իսկ 2016-ին ուղղաթիռներ էր գնել Airbus-ից։

«Մենք շահագրգռված ենք Rafale-ի ձեռքբերմամբ եւ դրանց համար վճարելու ուղիներ ենք փնտրում՝ չվտանգելով մեր պետական ​​ֆինանսները»,- ասել է Վուչիչը՝ չհայտնելով այլ մանրամասներ: