Տավուշից Նիկոլը քոռ ու փոշման հետ եկավ

Տավուշից Նիկոլը քոռ ու փոշման հետ եկավ

ԱԱԾ-ն անցել է «շուստրի» հնարքների. արդեն ոչ թե թաքուն են գործում, այլ` բացահայտ։ Ու այս ծանր իրավիճակում, որտեղ երկրում կոնկրետ ճգնաժամ է, որոշել են Բագրատ Սրբազանին գաղտնալսել։ 

Վախեցած են։ Սարսափահար են եղել։ Հասկանում ենք։ Ըմբռնումով ենք մոտենում, մինչդեռ Փաշինյանի նախորդ օրվա ուղերձը բնավ վախերի մասին չէր, այլ ճիշտ հակառակը` մինչեւ վերջ գնալու եմ եւ իրականացնելու եմ այն ծրագիրը, որ պատմականորեն թշնամին երազում էր երազում։ 

Մինչեւ ԱԱԾ-ն գաղտնալսող սարք էր տեղադրում Սրբազանի սենյակում, Նիկոլը Կիրանցում եւ Բաղանիսում մարդկանց համոզում էր, որ ինքը ոչ մի թիզ հող չի տալիս թշնամուն։

Մինչդեռ գյուղացիների սթափ դատողության հաշվին չհաջողվեց շոուն իրականացնել մինչեւ վերջ։ 

Փաշինյանը Տավուշից քոռ ու փոշման հետ եկավ Երեւան։ 

Փաշինյանը հասկանում է, որ այսպես շարունակվել հնարավոր չէ, մինչդեռ ամեն կերպ փորձում է կողքի չընկնել, որովհետեւ ո՛չ մեր արտաքին թշնամիների համար է ձեռնտու, որ նա հեռանա, ո՛չ էլ ներքին։ 

Մնում է Սրբազան շարժումը ոգով առաջ գնա։ Ժողովուրդը սպասում է վերջնական ու դրական արդյունքների։ Իսկ նիկոլականությունը լավ գիտի, որ տանիքը ծակ է` կաթկթում է, իսկ հողը` երերուն։

Արթուր Հայրապետյան