Հայտնի է՝ երբ կբացվի Մայր Տաճարը

Հայտնի է՝ երբ կբացվի Մայր Տաճարը

MediaHub-ի տեղեկություններով՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կվերաբացվի հոկտեմբերի 1-ին։

Տեղեկությունը ճշտեցինք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից՝ հետաքրքրվելով նաև, թե ինչ արարողակարգ է լինելու և ի՞նչ հյուրեր են հրավիրված: 

«Տաճարի վերաբացման, վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները նախատեսված են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մնացյալ կազմակերպչական հարցերը՝ հյուրի, արարողությունների, միջոցառումների մասով դեռ քննարկման փուլում են: Հիմա հստակ ոչինչ ասել չենք կարող»,-ասաց քահանա Արթենյանը։

Մեր տեղեկություններով՝ վերաբացումը բավականին մեծ շուքով է նշվելու, հրավիրված են լինելու բարձրաստիճան հյուրեր նաև արտերկրից:

Լիաննա Թորոսյան