Ի՞նչ է ասել Ժաննա Անդրեասյանը ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը

Մենք խնդրեցինք, որ մինչև տարվա վերջ հինգ ամիս աշխատենք: Իսկ հետո պետությունը մեզ կօգնի, որ բարձրագույն կրթություն ստանանք, վճարի հարցը կլուծի: Այս մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ակցիայի մասնակից ուսուցիչներից մեկը:

Նա տեղեկացրեց, որ եթե աշխատանքից ազատվածը վերջին կուրս է սովորում, ապա նրան կարող են տեղավորել դպրոցում աշխատանքի, հետո ավարտելուց հետո կարող է մրցույթին մասնակցել:

MediaHub-ի հարցին՝ իրենց պահանջները բավարարվե՞լ են, ակցիայի մասնակիցն ասաց. «Համենայնդեպս շնորհակալ եմ, որովհետև այն, որ պետության կողմից պետք է հովանավորվենք, սովորենք, դա լավ է…»:

Մանրամասները՝ տեսանյութում