Բալի հյութը իջեցնում է խոլեստերինի մակարդակը, բայց ու՞մ է հակացուցված

Բալը այն մրգերից է, որ պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, ֆրուկտոզա, գլյուկոզա, վիտամիններ E, C, PP, B1, B2, B9, կարոտին, ֆոլաթթու, օրգանական թթու, պղինձ, կալիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, ֆտոր: Այն բուժման նպատակով կարելի է օգտագործել անեմիայի, թոքերի հիվանդության, երիկամային հիվանդության, արթրոզի, փորկապության դեպքում: Բալի հյութը պարունակում է կումարինային միացություններ, որը նպաստում է արյան մակարդելիության իջեցմանը, ինչը եւ կանխարգելում է երակներում թրոմբների առաջացմանը:
Այդ պատճառով էլ այն անփոխարինելի է սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, տրոմբոֆլեբիտի բուժման ժամանակ: Բալի հյութում P վիտամինի մեծ քանակը թույլ է տալիս այն օգտագործել արյունազեղումների դեպքում՝ եւ ուղեղում, ե՛ւ սրտամկանում:
Հյութի մեջ ֆոլաթթվի, երկաթի, պղնձի, C վիտամինի, անտոցիանի` բույսերը գունավորող գլյուկոզիդային բնույթի պիգմենտներ, մեծ պարունակությունը թույլ է տալիս հյութն անփոխարինելի բուժամիջոց համարել սակավարյունության, թույլ ճառագայթային հիվանդության դեպքում: Հյութի մեջ կալիումի առկայությունը նպաստում է հիպերտոնիկ հիվանդության բուժմանը:
Բալի հյութը նպաստում է աղիքային օգտակար միկրոֆլորայի աճին, որոնք մասնակցում են B խմբի վիտամինների սինթեզմանը, աջակցում է օրգանիզմը թափոններից ազատելուն, իջեցնում է խոլեստերինի մակարդակը` ճարպակալմամբ ու աթերոսկլերոզով տառապողների մոտ, իսկ նյարդային համակարգի վրա ազդում է որպես հանգստացնող միջոց: Բալի հյութը հակացուցված է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, գաստրիտի` բարձր թթվայնությամբ ուղեկցող, շաքարախտի դեպքում:
Բալի վիտամինա–միներալային բաղադրությունն ավելի հարուստ է, իսկ շաքարի պարունակությունը երկու անգամ ավելի ցածր, քան կեռասի մեջ։ Թարմ վիճակում այս պտուղների կալորիականությունը գրեթե նույնն է՝ 50-62 կկալ։
Բալը դրական է ազդում սրտի աշխատանքի և անոթների վիճակի վրա, նվազեցնում է տրոմբի առաջացման հավանականությունը, դրական է ազդում արյան ճնշման վրա, օգնում է նյարդային համակարգին, նորմայի մեջ է պահում խոլեստերինը։ Այն դրական է ազդում նաև եղունգների և մազերի վիճակի վրա։
Բալը հակացուցված է աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, հատկապես՝ սրացումների ընթացքում։ Բալը վնասում է նաև ատամների էմալը։