«Crocus City Hall»-ում ահաբեկչության ժամանակ այցելուների թվում է եղել նաև հայտնի կատակերգու Սերգեյ Սվետլակովը

«Crocus City Hall»-ում ահաբեկչության ժամանակ այցելուների թվում է եղել նաև հայտնի կատակերգու Սերգեյ Սվետլակովը

Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ այցելուների թվում է եղել նաև հանրահայտ հեռուստահաղորդավար ու կատակերգու Սերգեյ Սվետլակովը։

Ողբերգությունից մի քանի ժամ անց նա կապի է դուրս եկել ու հայտնել է, որ իր և իր ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է։ 

«Մենք ողջ ենք։ Առողջություն բոլորին: Ցավակցում եմ բոլոր տուժածներին։ Սարսափ էր»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։