Չափը կարևոր է ամեն ինչում․ ԱՆ հայտնաբերել է առողջության համար ոչ վնասակար գարեջուր

Չափը կարևոր է ամեն ինչում․ ԱՆ հայտնաբերել է առողջության համար ոչ վնասակար գարեջուր

 

Գարեջուրը, ինչպես ցանկացած այլ ալկոհոլ, վնասակար է առողջությանը։ Առողջապահության նախարարության մասնագետները, սակայն, գտել են մի պայման, որի դեպքում խմիչքը դառնում է անվտանգ։

Սննդաբան, ակադեմիկոս Վիկտոր Թութելյանն ասել է, որ այն ամենը, ինչ կա կենցաղային խանութների դարակներում, տեսականորեն անվտանգ է։ Ամեն ինչ կախված է այն սպառման չափից։ Գարեջուրը հրահրում է ալկոհոլիզմի զարգացումը և հանգեցնում լյարդի, սրտանոթային, նյարդային և վերարտադրողական համակարգերի հետ կապված խնդիրների։ Բոլորը բաղադրության մեջ ալկոհոլի պարունակության պատճառով:

 Եթե հեռացնենք ալկոհոլը, այն կդառնա սովորական ըմպելիք։ Ոչ ալկոհոլային գարեջուրը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր առողջության վրա միայն այն դեպքում, եթե այն խմեք մեծ քանակությամբ։ Շատ ոչ ալկոհոլային գարեջուր խմող մարդը բախվում է բացասական հետեւանքների։ Առաջին հերթին ի հայտ կգան աղեստամոքսային տրակտի և երիկամների աշխատանքի խանգարումներ։

«Եթե միանգամից հինգ լիտր խմեք, ինչը միանգամայն հնարավոր է, ստամոքս-աղիքային համակարգի որոշակի խանգարում կլինի՝ ազդելով լյարդի վրա։ Այդպես կլինի, եթե շատ ջուր խմեք»,- «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասաց Վիկտոր Թութելյանը։ Բացի այդ, ոչ ալկոհոլային գարեջուրը պարունակում է ավելի շատ գլյուկոզա, որը կարող է խթանել ճարպակալման զարգացումը: