Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վարդենիսի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել

Blog Image

Հակառակորդի ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում 10-ից 12,  Նորաբակում  5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը: Այս մասին Վարդենիսում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են կամ լրիվ, կամ մասնակի:

«Ամսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են,  տեղափոխվել  ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով»,-ասաց նա:

Ահարոն Խաչատրյանը նշել է նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր:

«Նրանք արդեն ապաքինվում են, ծանր վնասվածքներ չեն ստացել: Հոսպիտալից  հետո նրանց տեղափոխել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն»,-հավելել է նա:

Send