Ի՞նչն է դրական ազդում իմունային համակարգի վրա. մասնագետի խորհուրդը

Ի՞նչն է դրական ազդում իմունային համակարգի վրա. մասնագետի խորհուրդը

Իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում ասել է, որ բերանի խոռոչի պատշաճ խնամքն օգնում է իմունային համակարգի աշխատանքին։

Բժիշկը բացատրել է, որ բերանի խոռոչի պատշաճ հիգիենան օգնում է նվազեցնել վտանգավոր բակտերիաների թիվը, որոնք սնվում են սննդի մնացորդներով: Սա իր հերթին հեշտացնում է իմունային համակարգի գործունեությունը։

Մասնագետը նշել է, որ ատամների ճիշտ մաքրումը նախ ենթադրում է ուլտրաձայնային խոզանակով ատամնափառի հեռացում, իսկ հետո իրոգատորի օգտագործումը։ «Մանրէների մեծ մասը ապրում է փառի մեջ և այնտեղ բազմանում, և իրոգատորը հեռացնում է ատամների և լնդերի փոսիկներից բոլոր փշրանքներն ու սննդի մնացորդները», - մանրամասնել է Պրոդեուսը:

Իմունոլոգը նաև խորհուրդ է տվել օրական երկու անգամ հեռացնել փառը լեզվից։ «Դա ոչ միայն ատամների առողջությունն է և կարիեսի բացակայությունը, այլ ամբողջ իմունային համակարգի հաջող գործունեությունը, որը պաշտպանում է մարմինը, շնչառական համակարգն ու թոքերը», - հավելել է մասնագետը։