Ֆինլանդիան հրաժարվել է կատարել Թուրքիայի պահանջը

Ֆինլանդիան հրաժարվել է կատարել Թուրքիայի պահանջը

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիայի իշխանությունները չեն ցանկանում Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին։«Հիզմեթ»-ը Անկարան համարում է ահաբեկչական խմբավորում. այդ մասին հայտնում է ֆիննական  Ilta-Sanomat թերթը. փոխանցում է  Iz.ru-ն։

«Ֆինլանդիան չի համաձայնել Թուրքիային արտահանձնել մարդկանց, որոնք կապ ունեն Գյուլենի շարժման հետ կամ քրդական կազմակերպությունների հետ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական», - գրում է պարբերականը։

Թերթը գրում է, որ Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ  հունիսին Հելսինկին արտահանձնման 10 հարցում է ստացել Անկարայից։ Դրանցից 7-ը բավարարվել է։

Ֆինլանդիան երկու մարդու արդեն արտահանձնել է։ Ըստ աղբյուրի, նրանք ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն չունեն։

Հունիսի 8-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վետոն հանելու համար Թուրքիան 10 պայման է ներկայացրել։ Պայհմաններից մեկը վերաբերում է ահաբեկչության, այդ թվում՝ Քրդական Աշխատավորական  կուսակցության և Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ Թուրքիայի պայքարին աջակցելուն։

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ասել էր, որ Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան փարատել Թուրքիայի մտահոգությունները։ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։ ՌԴ ԱԳՆ կտրուկ էր արձագանքել այս ամենին ու նշել էր, որ դրանով այս երկրների անվտանգությունը չի ապահովվի։