29-ամյա տղամարդը uպանել է 50-ամյա զուգընկերուհուն ու նրա որդուն, հետո նրանց թաքցրել անտառում (տեսանյութ)
Կրասնոյարսկի երկրամասի Իլանսկի քաղաքում քննիչները հայտնաբերել են 50-ամյա կնոջ և նրա 10-ամյա որդու դիերը․ աճյունները թաղված են եղել մոտ երկու մետր խորությամբ
Ենթադրաբար մահացածն ապրել է որդու և 29-ամյա զուգընկերոջ հետ, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությունը։ Տղամարդու և երեխայի միջև պարբերաբար կոնֆլիկտներ են ծագել։ Մի վիճաբանության ժամանակ կասկածյալը մի քանի հարված է հասցրել տղայի գլխին։ Մեկ շաբաթ անց երեխան մահացել է ստացած վնասվածքներից։ Որից հետո կասկածյալը դիմել է իր ազգականին` հանցագործությունը թաքցնելու խնդրանքով։ Նրանք խեղդամահ են արել երեխայի մորը, դիակները տարել անտառ ու թաղել։
Տղամարդիկ կալանավորված են, իսկ սպանության հոդվածով գործ է հարուցվել։