Վարորդը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտին. վերջինս հոսպիտալացվել է

Վարորդը Hyundai-ով վրաերթի է ենթարկել հետիոտին. վերջինս հոսպիտալացվել է

Այսօր՝ հուլիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Վ.-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  35-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ե.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդն ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել  «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի, ավագ քննիչ  Ավետիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  քննիչ Ավետիսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձրարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: