Ինչպե՞ս են գյուղերում թոշակառուները քարտով վճարելու՝ հրաժարվելով «նիսիայից»․ մասնագետներն էլ չգիտեն

Հուլիսի մեկից քարտային տարբերակով վճարում կատարող յուրաքանչյուր թոշակառուի կվերադարձվի ծախսած գումարի տասը տոկոսը, որը սակայն, չպետք է գերազանցի 5000 դրամը։

Թոշակառուների կյանքի որակը լավացնելուն միտված բարեփոխումներից մեկը սա է, որը Կառավարությունն իրականացնելու է բանկերի և խոշոր սուպերմարկետների աջակցությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համոզմամբ՝ քեշբեքերի համակարգը քարտով թոշակ ստացողների թվի աճ է ապահովելու։ Մինդեռ, պարզ չէ, թե օրինակ՝ Շիրակի կամ Լոռու գյուղական բնակավայրերում թոշակառուն ինչպե՞ս է քարտից գումար հանելու, եթե համայնքներում բանկոմատներ դեռևս չկան։ Թերևս անհասկանալի է նաև, թե փոքր խանութներում պարտքի տետրերին ինչպես են փոխարինելու քարտային վճարման սարքերը։ Այդ մասին անգամ Փաշինյանն է բարձրաձայնում։

Անկանխիկ գործարքների թիվն ավելացնելուն ուղղված Կառավարության քայլերը տնտեսագետները ողջունում են, սակայն նշում են՝ այս ծրագրից թոշակառուների փոխարեն օգտվելու են խոշոր սուպերմարկետներն ու բանկային համակարգը։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ այս ծրագիրը չի բխում բոլոր թոշակառուների շահերից, քանի որ թոշակ ստացողների մեկ երրորդը ապրում է գյուղական համայնքներում և օբյեկտիվ պատճառներով չի կարողանալու օգտվել քեշբեք համակարգից։

Իսկ ի՞նչ անել․ տնտեսագետն իր տարբերակն ունի․

Թեմայի շուրջ իրարից տարբերվող և հակասական պատկերացումներ ունեն հենց իրենք՝ թոշակառուները։

Նշենք, որ անկախ քարտի վրա եղած գումարից, թոշակառուին վերադարձվելու է միայն տվյալ ամսվա ընթացքում կատարած գնումների գումարի տասը տոկոսը։