Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 28-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Արտաշիսյան փողոցում ձերբակալել և իր «ԲԻԴ» մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ։
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են 30 փամփուշտով լիցքավորված ակոսափող հրազեն և 10 փամփուշտ։
Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
ՆԳՆ ոստիկանություն