Արցախի նախագահն առաջարկում է Սահմանադրությունը փոխել

Արցախի նախագահն առաջարկում է Սահմանադրությունը փոխել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: 

Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը: 

Հատկանշական է, որ այս ամենն արվում է հայտարարություններից հետո, թե Հարությունյանը մեկնել է ՌԴ՝ հասկանալու, թե Լաչինի միջանցքի հարցն ինչպես պետք է կարգավորվի։ Նկատենք նաև, որ այդ ամենից հետո, տևական դադար վերցրած Հարությունյանն այսօր  հայտարարություն էր տարածել՝ պահանջելով, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու համար։

Նարե Գնունի