Իսպանական դատարանը հաստատել է անդամալույծ աղջկա էվթանազիան, մերժել է հոր հայցը

Իսպանական դատարանը հաստատել է անդամալույծ աղջկա էվթանազիան, մերժել է հոր հայցը:
24-ամյա Նոելյային պետք է էվթանազիայի ենթարկեին 2024 թվականի օգոստոսի 2-ին, սակայն նրա հայրը դատարան է դիմել Քրիստոնեական իրավական ասոցիացիայի միջոցով և պահանջել է անհապաղ դադարեցնել գործընթացը։
2022 թվականին Նոելիան ենթարկվել է սեռական ոտնձգության, ապա ինքնասպանության փորձ է կատարել՝ նետվելով հինգ հարկանի շենքից։ Աղջիկը ողջ է մնացել, սակայն մասամբ անդամալույծ է մնացել։ 2024 թվականի հուլիսին Կատալոնիայի հանձնաժողովը հաստատել է նրա էֆթանազիան։
Նոելիայի հոր փաստաբանը պնդել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների և սահմանային անհատականության խանգարում հաստատված ախտորոշման պատճառով աղջիկը չի կարողանում առողջ որոշումներ կայացնել իր կյանքի վերաբերյալ: Սակայն Նոելիան հետազոտվել է յոթ բժիշկների կողմից, ովքեր չեն հայտնաբերել դեպրեսիվ պրոցեսներ, փսիխոզի ախտանիշներ կամ այլ հնարավոր վարքային խանգարումներ։ Նրանք սահմանային անհատականության խանգարումը որակել են որպես «ոչ թե հիվանդություն, այլ մտածելակերպ»։
«Ապրելու և մեռնելու իրավունքը շատ անձնական է և փոխանցման ենթակա չէ: Չի կարելի մեկին պաշտպանել իր կամքին հակառակ»,- հայտարարել է Նոելիայի փաստաբանը։
Դատավոր Իրեն Ուրբոնը, ով օգոստոսին ժամանակավորապես դադարեցրել էր Նոելիայի դատավարությունը, մարտի սկզբին մերժել է հոր հայցը՝ ասելով, որ աղջիկն իրավունք ունի որոշումներ կայացնել իր կյանքի վերաբերյալ, և որ հայրը չի կարող հանդես գալ իր անունից:
Դատավարությունից հետո դատախազությունը հաստատել է նաեւ աղջկա էֆթանազիան։ Սա էվթանազիայի վերաբերյալ առաջին դատավարությունն է Իսպանիայում։