Բաշար ալ-Ասադի եղբայրը հավանաբար գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարդահա շրջանում. SOHR

Բաշար ալ-Ասադի եղբայրը հավանաբար գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարդահա շրջանում. SOHR

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը, հավանաբար գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարդահա շրջանում. գրում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):

Աղբյուրները հայտնում են, որ նա պատրաստ է լքել երկիրը մոտակա ժամերին՝ մեկնելու համար օգտագործելով Խմեյմիմ օդանավակայանը։

Մահերը վերջին շրջանում սիրիական բանակի 4-րդ դիվիզիայի հրամանատարն էր։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը ընդդիմադիր խմբերը գրավեցին Դամասկոսը։ Reuters-ի փոխանցմամբ՝ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է ավիավթարի հետևանքով: 

Թարմացումներին ավելի արագ հետևեք՝ այստեղ