Ինչո՞վ են կրակելու էկոպարեկները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Համաձայն նախագծի՝ կառավարությունը հաստատում է էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը՝ համաձայն հավելվածի։ Իսկ հավելվածում նշված է, որ էկոպարեկներին կհատկացվի 600 հատ կարճ ակոսափող հրազենի՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով չարգելված ցանկացած մոդել։
Վահե Մակարյան