Էկվադորցի հարձակվող Ռասինեսը միացավ «Ալաշկերտին»

Էկվադորցի հարձակվող Ռասինեսը միացավ «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է էկվադորցի հարձակվող Ռասինեսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Էլ Սալվադորի «Լոս Անդես» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Լեռնային Արցախ», որի կազմում 18 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում՝ դառնալով 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

««Ալաշկերտ» տեղափոխությունը մեծ քայլ առաջ է իմ կարիերայում: Սա նոր և պատասխանատու մարտահրավեր է, որին ես լիովին պատրաստ եմ:

Լի եմ մոտիվացիայով, պետք է կազմուպատրաստ մոտենանք առաջնության երկրորդ հատվածին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Ռասինեսը: