Հայ- թուրքական սահմանին հանդիպել են ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ -թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ– Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման համար, և դա նույնպես քննարկվել է, հայտնել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։