Էստոնիայի արտգործնախարարը կոչ է անում դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

Էստոնիայի արտգործնախարարը կոչ է անում դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն կոչ է արել դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նա առաջարկում է այդ միջոցը ներառել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթում։

«Մենք պետք է բարձրացնենք ռուսական ագրեսիայի գինը լրացուցիչ պատժամիջոցների, զենքի եւ Ռուսաստանի աճող մեկուսացման միջոցով», - ասել է Ռեյնսալուն։

ԵՄ անդամ առանձին երկրներ, այդ թվում՝ Բալթյան երկրները եւ Չեխիան, վիզային սահմանափակումներ են մտցրել ՌԴ քաղաքացիների համար, ՌԴ-ից ուղիղ չվերթների դադարեցումից բացի: Սակայն ԵՄ-ի տարածքում վիզաների տրամադրման արգելքը դեռ պետք է կոնսենսուսի հասնի 27 անդամից կազմված դաշինքում:

Ռեյնսալուի խոսքով՝ ինքն աջակցություն է փնտրում մյուս երկրներիվ ամսվա վերջին մշակվելիք նոր փաթեթի նախաշեմին: «Սա շատ դժվար ձմեռ է լինելու»,- ասել է նա։ «Ռուսաստանը, անշուշտ, կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից՝ Արեւմուտքի միասնությունը քանդելու համար»։

Ռեյնսալուն, ով հայտարարել էր, որ Ռուսաստանը ձգտում է «ոչնչացնել ուկրաինական պետականությունը», հասկացրել է, որ ցանկանում է ավելի հեռուն գնալ՝ աջակցություն հայտնելով Լատվիայի քաղաքականությանը, որը պահանջում է երկիր մուտք գործող ռուսաստանցիներից «ներխուժումը դատապարտող փաստաթուղթ» ստորագրել։