Վերականգնվել է ՀՀ-ից դեպի Արցախ գազամատակարարումը

Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է ՀՀ-ից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ:
Շրջաններում արդեն վերսկսվել է գազի մատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։