Խոշոր վթար՝ Կոտայքում, 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ են. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկաին ծառայության Կոտայքի և Արագածոտնի մարզերի գումարտակների պարեկները և շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Ford»-ը, որը բարձված է եղել վառելափայտով, գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՊԾ Կոտայքի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը:
Վիրավորներից երկուսը մանկահասակներ են: