Եթե ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, Ավինյանը շանս չի ունենա․ Վանեցյան
Երևանի ավագանու ընտրությունները պետք չի դիտարկել որպես շարքային ՏԻՄ ընտրություններ։ Այդ մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական թեկնածուով, պետք է ուժերը կոնսոլիդացվեն։
«Այդ դեպքում իշխանությունը զրո շանս կունենա հաղթելու։ Իսկ եթե ոչ, ապա մենք պետք է շնորհավորենք ՔՊ թեկնածուին՝ կլինի Տիգրան Ավինյանը, թե մեկ այլ ուսապարկ»,- նկատեց նա։
Արթուր Վանեցյանը նկատեց՝ «Հայրենիք» կուսակցությունը «վերմակն իր կողմ» քաշելու խնդիր չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։