Արարատ Միրզոյանը հանդիպել է Իռլանդիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իռլանդիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2020թ. ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը նշել է Եվրոպայի խորհրդի ներգրավվածության անհրաժեշտությունը դրանց կարգավորման գործում։