Սիմոնյան Ալենը հրամայել է թիկնապահներին, որ իրեն դավաճան անվանած քաղաքացուն բռնեն և ինքը թքի քաղաքացու երեսին.Վրթանեսյան

Սիմոնյան Ալենը հրամայել է թիկնապահներին, որ իրեն դավաճան անվանած քաղաքացուն բռնեն և ինքը թքի քաղաքացու երեսին.Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Այսօր Կասկադում Սիմոնյան Ալենը հրամայել է թիկնապահներին, որ իրեն դավաճան անվանած քաղաքացուն բռնեն, որպեսզի ինքը կարողանա թքի քաղաքացու երեսին։

Դրանից հետո քաղաքացուն տարել են ոստիկանություն։

Սա օկուպանտի վարք է։ Նիկոլական ռեժիմին իզուր չեմ անվանում «օկուպացիոն վարչակարգ», իրենց ամեն քայլով հաստատում են, որ հիրավի Հայաստանն իրենց համար զավթած տարածք է։

Հող հանձնելոց մինչև ծառերի սպանդը, դաշնակցական հայերին Հայաստան չթողնելուց մինչև Եկեղեցու պատմությունը ուսումնական ծրագրերից հանելը՝ սա քայլեր են, որոնք օկուպանտային տրամաբանությունից են բխում։

2018-ի դեկտեմբերյան ընտրություններից հետո ինձ մի քանի անգամ հրավիրել են ԱԺ լսումների, բայց չեմ գնացել։ Հենց այն պատճառով, որ եթե դավաճանական խմբակից որևէ մեկին տեսնեմ, չեմ դիմանալու ու բարևեմ նույն կերպ, ինչպես մի անգամ Դանիելյան Արթուրը փողոցում բարևեց Ալեն Սիմոնյանին։

Հ.Գ. Թշնամու շահերը սպասարկողը, բնականաբար, դավաճան է»։