Apple-ը ձեռք է բերել «Ֆորմուլա 1»-ի մասին Բրեդ Փիթի նոր ֆիլմի իրավունքները

Apple-ը ձեռք է բերել «Ֆորմուլա 1»-ի մասին Բրեդ Փիթի նոր ֆիլմի իրավունքները

Apple ընկերությունը կթողարկի «Ֆորմուլա 1» մրցության մասին Բրեդ Փիթի հաջորդ նախագիծը։ Դեռեւս անվանում չունեցող ֆիլմի ռեժիսորը կլինի Ջոզեֆ Կոսինսկին (Թոփ Գան․ Մեւերիկ), իսկ պրոդյուսերի կարգավիճակում կլինի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։

Սյուժեի մանրամասները չեն հաղորդվում։ Apple-ը ժապավենի հեղինակներին բացառիկ գործարք է առաջարկել․ այն կինոթատրոններում կցուցադրվի 30-60 օր, ինչից հետո կթողարկվի  «Apple TV+» սթրիմինգային հարթակում, հայտնում է The Hollywood Reporter-ը։ 

Ֆիլմի համար պայքարում էին նաեւ «Netflix» եւ «Amazon» հարթակները,  «Sony» եւ «Universal» ստուդիաները։ Ինսայդերների գնահատականներով՝ Apple-ը հեղինակներին 130-140 միլիոն դոլար է վճարել։ Փիթն ու Կոսինսկին ավելի վաղ մտադիր էին ժապավենի վրա աշխատել «Go Like Hell» անվանումով։ Ավելի ուշ ֆիլմը վերանվանվել է «շ«Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», իսկ Փիթի փոխարեն դրանում խաղացել են Քրիստիան Բեյլը եւ Մեթ Դոյմոնը։