Ռոթը կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին

 Ռոթը կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին․

«Հարգելի ԵՄ, վերջապես ավելի շատ ուշադրություն դարձրեք այս հակամարտությանը։ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ նույն ձևով վարվելը, համահավասար քաղաքականությունը խելամիտ չէ և վտանգավոր է։ Հայաստանին ավելի շատ պետք է աջակցել ազատության, ժողովրդավարության, տարածքային ամբողջականության համար պայքարում»,- գրել է նա։