Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Վահանավանք (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Վահանավանք  (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի հինգերորդ տեսարժան վայրը՝ Վահանավանքն է։

Վայրը՝ Սյունիքի մարզ

Երևանից՝ 311 կմ/ 4 ժ. 30 ր

Հինադրվել է՝ 10-րդ դարում

Վահանավանքը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայությանը, վանքի հիմնադիրն է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը, որի անունն էլ կրում է վանքը: Առաջինը 911թ. կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցին: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված տեղական կարմրավուն բազալտից: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:

Վահանավանքը հայ ճարտարապետական մտքի գեղեցկագույն կոթողներից մեկն է, Սյունյաց աշխարհի անգին զարդերից մեկը: Վանական համալիրը շրջապատվծ է գեղեցիկ անտառներով: Վանքի տարածքում կա նաև X դարում կավե խողովակներով կառուցված աղբյուր, որը գործում է մինչ օրս:
Համալիրը եղել է հայտնի մշակութային կենտրոն: Ունեցել է դպրոց, որտեղ ուսանելու են եկել Սյունիքի տարբեր բնակավայրերից: Նյութապես հզոր վանական համալիր է եղել, ունեցել է սեփական գյուղեր, մեծ հողային տարածքներ: