Լավ լուր Հայաստանում «Վայլդբերրիզից» օգտվողների համար

Լավ լուր Հայաստանում «Վայլդբերրիզից» օգտվողների համար

Հայաստանում գրեթե ամեն երկրորդը օգտվում է Վայլդբերրիզից։ Հայաստանում լայն տարածում գտած այս հարթակից Հայաստանի քաղաքացիները երկար ժամանակ չէին կարողանում պատվիրել խնամքի պարագաներ, կոսմետիկա, սննդի որոշ տեսակներ, ինչպես նաեւ մանկական կաթնախառնուրդներ, քանի որ դրանք անհասանելի էին դարձել Հայաստանի բնակիչների համար։
Մի քանի օր է՝ ինչ սահմանափակումները որոշ չափով վերացրել են։ «Վայլդբերրիզ»  հավելվածում  «Հրապարակը»  նկատել է, որ խնամքի որոշ միջոցներ, որոնք նախկինում «փակ էին» , արդեն հասանելի են դարձել ՀՀ-ի համար։

Նշենք, որ, ըստ լուրերի, հունիսից սահմանափակումներն ամբողջությամբ վերանալու են։