Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. մանրամասներ

Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. մանրամասներ

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Արաբկիրի վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվում: ՔԿ-ից էլ հայտնեցին, որ կան ձերբակալվածներ:

MediaHub-ի տեղեկություններով` իրավապահները ձերբակալել են Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, նրա տեղակալներին և թաղապետարանի այլ աշխատակիցների:

Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ` ձերբակալությունները կապված են կոռուպցիոն բնույթի գործի հետ:

Մանրամասները՝ հաջորդիվ:

Հիշեցնենք, ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ 

Վահե Մակարյան