Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել, Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների․ Մամուլը՝ սուրճով

Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել, Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, գնո՞ւմ են նոր ընտրությունների, թե՞ շարունակում են 70 հոգով նիստեր անել եւ փոքրամասնություն դարձած իշխանությամբ կառավարել երկիրը: 

Մյուս կողմից, Փաշինյանի հանձնարարությամբ քրտնաջանորեն աշխատում են քննչական մարմինները՝ հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեները, փորձում են կեղծ քրեական գործեր հարուցել ընդդիմության դեմ, եւ առաջնահերթ թիրախում է Բագրատ սրբազանը: 

Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը՝ իշխանության մեջ դեռ կան մտածելու ունակ մարդիկ, որոնք հասկանում են, որ դա կարող է դետոնատորի դեր խաղալ եւ փողոց հանել նաեւ տատանվողներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամուր «նստած» է իր աթոռին, բայց մտավախություն ունի թիմից. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես երեկվա` Բագրատ Սրբազանի բազմահազարանոց հանրահավաքը Փաշինյանի մոտ սրել է իրավիճակը, որ ցանկացած պահի հնարավոր է «առնետավազք» սկսվի, ու դա կանխելու համար որոշ ստուգողական հանձնարարություններ են տրվել:

Բացի դրանից, Փաշինյանը ամեն կերպ վերահսկում է թիմին, որպեսզի չկարողանան կապի դուրս գալ Բագրատ Սրբազանի հետ. բոլորը վախեցած են, լարված ու մտահոգ իրենց ճակատագրով: Եվ, որպեսզի քաջալերի թիմակիցներին, երեկ երեկոյան հանդարտեցրել է նրանց ուղիղ և սմս շփումների միջոցով՝ հայտարարելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի, քանի որ մայիսյան տոնով, ոչ աշխատանքային օրով է պայմանավորված եղել, երեկվա մարդաշատությունը: 

ՔՊ-ն հույս ունի, որ մի քանի օրից իրենք կանցնեն իրենց բնականոն անհոգ կյանքին»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է քննարկել ռուսաց ցարի հետ։ Թեպետ Փաշինյանը երեկ այցելել է Հաղթանակի զբոսայգի, սակայն ակնարկ անգամ չի արել՝ հանդիպումը հաջող է եղել, թե անհաջող։ Փոխարենը թիմում սկսել են գուշակություններ անել Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարություններից: Նա հայտարարել էր, որ Պուտինն ու Փաշինյանը հստակեցրել են կարմիր գծերը: Թիմում կարծում են, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի։ Խոսքը Հայաստանում ռուսական ռազմաբազայի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին ռուսական ներկայության մասին է։

Ելնելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունից՝ Փաշինյանը երաշխիքներ է տվել Պուտինին, որ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության ամբողջական դուրսբերման հարց չի բարձրացվելու, բայց որոշ հարցերում ռուսները պետք է նահանջեն. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից: Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»: Այսինքն՝ այն հատվածներից, որտեղ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի, ռուս սահմանապահները հեռացվում են, հայկական բանակ չի տեղակայվում, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամուր «նստած» է իր աթոռին, բայց մտավախություն ունի թիմից. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես երեկվա` Բագրատ Սրբազանի բազմահազարանոց հանրահավաքը Փաշինյանի մոտ սրել է իրավիճակը, որ ցանկացած պահի հնարավոր է «առնետավազք» սկսվի, ու դա կանխելու համար որոշ ստուգողական հանձնարարություններ են տրվել:

Բացի դրանից, Փաշինյանը ամեն կերպ վերահսկում է թիմին, որպեսզի չկարողանան կապի դուրս գալ Բագրատ Սրբազանի հետ. բոլորը վախեցած են, լարված ու մտահոգ իրենց ճակատագրով: Եվ, որպեսզի քաջալերի թիմակիցներին, երեկ երեկոյան հանդարտեցրել է նրանց ուղիղ և սմս շփումների միջոցով՝ հայտարարելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի, քանի որ մայիսյան տոնով, ոչ աշխատանքային օրով է պայմանավորված եղել, երեկվա մարդաշատությունը: ՔՊ-ն հույս ունի, որ մի քանի օրից իրենք կանցնեն իրենց բնականոն անհոգ կյանքին»։