Շոլցը հեռախոսով խոսել է Պուտինի հետ. Süddeutsche Zeitung

Շոլցը հեռախոսով խոսել է Պուտինի հետ, հայտնել է գերմանական Süddeutsche Zeitung թերթը
Պաշտոնական հաստատում չկա։
Reuters-ի փոխանցմամբ՝ զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստվում են նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց ունենալ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ ծրագրված է Պուտինի միջազգային հեռախոսազրույցը, որը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը 17։00-ի սահմաններում։ Պեսկովը չէր նշել, թե ում հետ է լինելու զրույցը։